
Ս․ թ․ մարտի 1-ին ԵՀՀ ԶԿՈԱ թիմը կազմակերպեց հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին HAKA-ի խորհուրդների շրջանակում հոգեբանության ուսման ծրագրերի բարելավման հեռանկարները, քոլեջի հավատարմագրումը և ԵՀՀ գնահատման քաղաքականությունը։ Ուսումնամեթոդական բաժնի ղեկավար Ա․ Մարտիրոսյանն ասաց, որ նախատեսում է այն ներկայացնել առաջիկա հանդիպումների ընթացքում։ Զարգացման և կրթության որակի ապահովման գծով պրոռեկտոր Հ․ Կաժոյանն ասաց, որ համալսարանն անցնում է գիտելիքների ստուգումից՝ դեպի հետադարձ կապի և անհատական ու մասնագիտական զարգացման մշակույթ, երբ ընդունելի կլինեն, օրինակ, այն մոտեցումները, որոնք սովորողին թույլ են տալիս ընտրել գնահատման ձևը։ Որոշվեց գնահատման քաղաքականությունը քննարկել ակադեմիական խորհրդի նիստերում։


