Միջոցառումներ

ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐ

«Հայբուսակ» համալսարանի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի անդամները մասնակցեցին ս.թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և նոյեմբերի 8-ին Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացած Էրազմուս+ երևանյան տեղեկատվական օրերին:

Բացման խոսքով հանդես եկան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:

Պանելային քննարկումների մասնակիցները ներկայացրին Էրազմուս+ գործողությունները, ծրագրերին մասնակցության իրենց փորձերը և պատասխանեցին մասնակիցների հարցերին:

Միջոցառման ավարտին հայկական և իսպանական բուհերի համագործակցության հեռանկարով կազմակերպվել էր հայ-իսպանական կոնտակտային սեմինար:

Կիսվել