

2018 թ.-ի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ERASMUS+ BOOST ծրագրի շրջանակներում իրականացվող «Բարձրագույն կրթության միջազգայնացման հեռանկարները» խորագրով միջազգային համաժողով, որը տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Բացման խոսքով հանդես եկան Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, ՀՀ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրի համակարգով Լանա Կարլովան:
Տեղացի և օտարերկրացի բանախոսներն Իսպանիայից, Էստոնիայից և այլ երկրներից ներկայացրին միջազգայնացման ռազմավարության նշանակությունը, միջազգային համագործակցության հաջող օրինակներ, միջազգայանցման լավագույն փորձեր, ինչպես նաև բարձրագույն կրթության միջազգայանցման համատեքստում խաբեության օրինակներ:
Երևանի Հայբուսակ համալսարանից միջազգային համաժողովին մասնակցեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրենի տեղակալ Նարինե Հովսեփյանը, նույն Կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը, բժշկական ֆակուլտետի դասախոս Արմինե Աթոյանը, իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Նաիրա Հարությունյան և գրադարանավարուհի Հայկուհի Վարդանյանը:


