

Նոյեմբերի 22-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Դասավանդման և ուսումնառության մեթոդներ» թեմայով քննարկում։ Հանդիպման նպատակն էր մասնակիցներին ներկայացնել Էրազմուս+ բուհերի կարողությունների զարգացման ծրագրերի շրջանակում դասավանդման և ուսումնառության արդյունավետ փորձը։ Պանելային քննարկմանը մասնակցում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի տեղակալ պարոն Կարեն Թռչունյանը։
ԵՀՀ-ից միջոցառմանը մասնակցեցին Հետազոտությունների ռեսուրս կենտրոնի ղեկավար Մ․ Մաթոսյանը, Իրավագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի դասախոս Մ․ Մուրադյանը, «Հայբուսակ» բժշկական ինստիտուտի դասախոս Լ․ Ենգիբարյանը և ԶԿՈԱԿ թիմը։


