



Երևանի Հայբուսակ համալսարանում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ գերմանական DAAD (Deutscher Akademischer Austauschdienst) գործակալության և այդ գործակալության շրջանավարտ, կրթաթոշակառու, կ.գ.թ., դոցենտ Աննա Սուքիասյանի կազմակերպած տեղեկատվական օրը: Միջոցառմանը մասնակցեցին Հայբուսակ համալսարանի ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:
Մասնակիցները հրաշալի հնարավորություն ստացան՝ DAAD-ի ուսումնական և կրթաթոշակային ծրագրերի ավագ խորհրդատու Մերի Նավասարդյանի և ուսումնական և կրթաթոշակային ծրագրերի խորհրդատու Ռուբեն Վարդազարյանի շնորհիվ ծանոթանալու DAAD-ի ծրագրերին, կրթաթոշակների հնարավորություններին, ամառային դպրոցներին, հետազոտական աշխատանքների հնարավորություններին, դիմելու ընթացակարգին:
Խորհրդատվության մասնակիցներն ակտիվ քննարկեցին Գերմանիայում ուսման հնարավորությունները և սիրով ծանոթացան գործակալության տրամադրած ձեռնարկներին ու տեղեկատվական թերթիկներին:


