Միջոցառումներ

Աշխատանքային պլանի քննարկում

Աշխատանքային պլանի քննարկում

Հուլիսի 3-ին ԵՀՀ ռեկտոր Ս․ Հարությունյանի նախաձեռնությամբ Զարգացման և Կրթության որակի ապահովման կենտրոնը կազմակերպեց հանդիպում՝ ԵՀՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակում HAKA-ի նախնական զեկույցի հիման վրա կազմված գործողությունների պլանը քննարկելու համար։ Վարչական և դասավանդող կազմի անդամներն ու ուսանողները քննարկեցին պլանի նախնական տարբերակը և որոշեցին, որ յուրաքանչյուր մասնակից ավելացնի իր անունը «աշխատանքային խումբ» սյունակի համապատասխան դաշտում։ Դա կօգնի պլանի իրականացման համար աշխատանքային խմբերի ձևավորմանը, որոնց ձևավորումը քննարկելու համար որոշվեց հանդիպել հուլիսի 6-ին։

Կիսվել