Միջոցառումներ

Ամրապնդում ենք ակադեմիական արժեքները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ «ՀԵՏԵՎԵԼ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՈՒՂՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ

2024 թ․ մարտի 26-ին Եվրոպական համալսարանների միությունը (ԵՀՄ) կազմակերպել էր վեբինար «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում հիմնարար արժեքների պահպանում» թեմայով՝ «ԴեպիՏիրանա 2024. Բոլոնյան գործընթացը և զարգացումները Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում» ԵՀԱ վեբինարների սերիայի շրջանակներում։ ԵՀՄ գլխավոր քարտուղարի տեղակալ Մոնիկա Սթայնելը սկսեց վեբինարը ներկայացնելով հիմնարար արժեքները։ Այնուհետև Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի ընդհանուր վարչության ներկայացուցիչ, Բոլոնիայի հիմնարար արժեքների աշխատանքային խմբի անդամ Սվեն Հալսթեյնը և Կատովիցեի Սիլեսիայի համալսարանի համագործակցությունների գծով պրոռեկտոր Թոմաշ Պիետժիկովսկին և Լոնդոնի Քինգզ քոլեջի կրթության, հաղորդակցության և հասարակության ֆակուլտետի ղեկավար Լիվիու Մատեյը անդրադարձան համալսարանների ինքնավարությանը։ Լ․ Մատեյը որակեց Կենտրոնական եվրոպական համալսարանի փակումը Հունգարիայում որպես մեծ հարված ինքնավարությանը։ Թ․ Պիետժիկովսկիին նշեց նաև լեհ կառավարության դիմադրությանը Լեհաստանում կատարված պատմական այն հետազոտության հրապարակմանը, որը ներկայացրեց որոշ լեհ պաշտոնյաների համագործակցությունը ֆաշիստական Գերմանիայի հետ։ Կառավարության այդ մոտեցումը նա որակեց որպես ակադեմիական ազատության և ազնվության արժեքների խախտում։ Ակադեմիական շրջանակի ընդվզման արդյունքում իշխանությունները թույլ տվեցին այդ հոդվածի շրջանառությունը։ Ս․ Հալսթեյնն ասաց, որ արդյունավետ կլինի հիմնարար արժեքների մասին իրազեկումը բուհերում բարձրացնելուն միտված ուղեցույցների տրամադրումը։ Լ․ Մատեյը նաև անդրադարձավ ռուս գիտնականների հետ համագործակցությանը։ Հանդիպման վարողը հարցրեց, թե արդյոք ռուսների հետ համագործակցությունը արժեքների խախտում չէ։ Լ․ Մատեյը նշեց, որ ռուս գիտնականների մի մասը ստիպված ստորագրում են Ուկրաինայի դեմ պատերազմի համաձայնությունը, սակայն կան գիտնականներ և ուսանողներ, որոնք դեմ են պատերազմին, և նրանց իրավունքները խախվտում են, երբ նրանք զրկվում են եվրոպական բուհերի հետ համագործակցելու հնարավորությունից։ Երևանի «Հայբուսակ» համալսարանից վեբինարին մասնակցեցին զարգացման և կրթության որակի ապահովման գծով պրոռեկտոր Հ․ Կաժոյանը և ԶԿՈԱ համակարգող Մ․ Հովհաննիսյանը։

Կիսվել