«Հայբուսակ» քոլեջը ձգտում է հասնել միջազգային ճանաչման
2024 թ. մարտի 18-ին և 19-ին գերմանական Առողջապահական և սոցիալական գիտությունների գծով հավատարմագրման գործակալության (AHPGS) Գերմանիայից և Շվեյցարիայից փորձագետները այցելեցին
ԵՀՀ քոլեջ և ԵՀՀ՝ քոլեջի ինստիտուցիոնալ աուդիտի շրջանակում: Նրանք զրուցեցին ուսանողների, դասավանդողների և այլ շահակիցների հետ, կատարեցին շրջայց և, ամփոփելով, ասացին, որ շատ տպավորված են ԵՀՀ-ի ինստիտուցիոնալ զարգացման հանձնառությամբ և այդ գործում ուսանողության, դասավանդող ու վարչական կազմի ներգրավվածությամբ:
Փորձագետներն ասացին, որ ինքնավարությանը և ակադեմիական ազատությանը Եվրոպական հիմնարար արժեքներ են և ԵՀՀ-ի ջանքերն այդ ուղղությամբ գովասանքի են արժանի։ Նրանք նշեցին, որ ԵՀՀ-ն կառուցում է իր որակի մշակույթը, օրինակ՝ իրականացվող հարցումներն օգնում են բարելավել ուսման ծրագրերը, և հավանեցին ԵՀՀ-ում որոշումների կայացման մասնակցայնությունը, շահակիցների ներգրավմամբ, որը թույլ է տալիս զարգացնել համալսարանական համայնքը և կոլեկտիվ ոգին: ԵՀՀ-ն քայլեր է անում միջազգայնացման ուղղությամբ, սակայն քոլեջում այն նոր է մեկնարկում, և փորձագետները կոչ արեցին խթանել այդ գործընթացը և կարևորեցին ինստիտուցիոնալ բենչմարքինգը եվրոպական համալսարանների հետ: Նրանց կարծիքով ուսուցումը ուսանողակենտրոն է և աշխատակազմը ու ուսանողները հավատում են կրթության որակի բարձրացման ԵՀՀ-ի ջանքերին: ԵՀՀ-ում ուսանող-ուսուցանող
հարաբերակցությունը բավարար է և կա բավարար տարածք և լսարաններ, բայց քոլեջը պիտի մշակի բիզնես պլան՝ ներդրումների և արդիականացման համար:
Հավատարմագրման համակարգող Լենա Շնելը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և ասաց, որ շատ կարևոր է, որ այցը տեղի է ունենում նման դինամիկ փոփոխությունների ժամանակաշրջանում: AHPGS գործակալությունը շուտով կքննարկի ԵՀՀ-ի հետ հետագա անելիքները: