
Քոլեջից համալսարան՝ մեկ քայլ
Ավարտե՞լ եք կրթությունը միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում։ Ժամանակն է նոր նպատակներ սահմանելու և շարունակելու կրթական առաջընթացը։
Երևանի «Հայբուսակ» համալսարանը հրավիրում է քոլեջների շրջանավարտներին համալրելու համալսարանական մեծ ընտանիքը և ստանալու որակյալ բարձրագույն կրթություն։
Ընդունելությունը շարունակվում է մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։
Պահանջվող փաստաթղթեր՝
Դիպլոմ՝ հավելվածով (միջուկով)
4 լուսանկար (3×4)
Անձը հաստատող փաստաթղթի պատճեն
Այսօր կատարած ընտրությունը կարող է դառնալ վաղվա հաջողության հիմքը։
Լրացուցիչ տեղեկությունների համար՝ 010 39 61 61



