
Երևանի «Հայբուսակ» համալսարանի «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի տնօրեն Ն․Մարտիրոսյանը, Հոգեբանության ամբիոնի վարիչ Բ․Երիբեկյանը և հաղորդակցության բաժնի պատասխանատու Գ․Ավետիսյանը հունիսի 8-ին այցելեցին Արմավիրի արվեստի պետական քոլեջ
Այցի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում քոլեջի ուսանողների և դասախոսների հետ, որի ընթացքում համալսարանի ներկայացուցիչները ներկայացրին կրթական հնարավորությունները, ընդունելության պայմանները, ուսումնական ծրագրերը և ուսանողների համար նախատեսված զարգացման ու մասնագիտական առաջընթացի հնարավորությունները։
Ուսանողները հնարավորություն ունեցան ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, ստանալ մանրամասն տեղեկատվություն մասնագիտությունների ընտրության, կրթական գործընթացի և հետագա մասնագիտական զարգացման հեռանկարների վերաբերյալ։



