
Հունիսի 4-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի գրադարանում տեղի ունեցավ Ակադեմիական խորհրդի 2025-2026 ուսումնական տարվա թիվ 2 նիստը
Նիստի ընթացքում քննարկվեցին համալսարանի կրթական, կազմակերպչական և որակի ապահովման գործընթացներին վերաբերող մի շարք կարևոր հարցեր։
Օրակարգի համաձայն՝ ներկայացվեցին 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության գործընթացի կազմակերպման աշխատանքներն ու առաջիկա քայլերը, ինչպես նաև համալսարանի միջազգային հավատարմագրման գործընթացը։
Ակադեմիական խորհրդի անդամներին ներկայացվեցին համահամալսարանական հարցումների արդյունքները և մի շարք ներքին կարգավորող փաստաթղթեր, այդ թվում՝ Ազդարարման քաղաքականությունն ու կարգը, Դասալսումների կարգը և Առարկայական ծրագրի օրինակելի ձևաչափը։
Օրակարգի շրջանակում LMS համակարգի թիմը ներկայացրեց իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցը, ինչպես նաև համալսարանում Google Workspace համակարգի ներդրման ընթացքը և դրա հնարավորությունները կրթական ու վարչական գործընթացների արդյունավետ կազմակերպման համար։



