
Հիանալի հնարավորություն սովորելու իտալերեն
Հայբուսակ» համալսարանը հրավիրում է իր ուսանողներին և դասավանդողներին մասնակցելու իտալերենի անվճար
դասընթացին, որը վարում է համալսարանի գործընկեր «Մխիթարեան կրթահամալիրի» տնօրեն Հայր Եղիա Վրդ.
Քիլաղպեանը։ Դասընթացներն անցկացվում են յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը՝ ք. Երևան, Թեմրուչի փ.,
36 շենք հասցեում։ Գրանցվելու և մասնակցելու համար դիմե՛ք Իրավագիտության և միջազգային
հարաբերությունների ինստիտուտի դեկանատ։