
ԵՀՀ ուսանողների այցելությունը Լ. Ա. Օրբելու անվան հոգեֆիզիոլոգիայի ինստիտուտ
«Ռոսլինի» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի հոգեբանության բաժնի ուսանողները՝
դասախոս Հայկուհի Հարությունյանի ուղեկցությամբ, այցելեցին Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի
ինստիտուտ՝ ծանոթանալու գիտական հետազոտություններին և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը
հոգեֆիզիոլոգիայի ոլորտում։
Այցի նպատակն էր ուսանողներին հնարավորություն տալ տեսնել և հասկանալ այն նորագույն մեթոդներն ու
գործիքները, որոնք կիրառվում են մարդու հոգեկան և ֆիզոլոգիական վիճակները հետազոտելու համար։
Ուսանողները նաև հնարավորություն ունեցան մասնակցելու նորագույն տեխնոլոգիայով իրականացվող հատուկ
հետազոտության։






