


Միջոցառման նպատակն էր ուսանողներին և դասախոսներին ներկայացնել եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգի հիմնական սկզբունքները, ընթացակարգերը և կարևորությունը՝ խթանելով նրանց իրազեկվածությունը արդի հարկային քաղաքականության ոլորտում։
Սեմինարն անցկացվեց ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն տվեց մասնակիցներին հստակեցնել մի շարք գործնական հարցեր։