
Կայացավ «Ռոսլինը և իր ժամանակաշրջանը» խորագրով երկօրյա գիտաժողովը
Թորոս Ռոսլինի ծննդյան 815-ամյակին նվիրված «Ռոսլինը և իր ժամանակաշրջանը» խորագրով երկօրյա գիտաժողովը մայիսի 22-ին ավարտեց իր աշխատանքը՝ ամփոփելով երկու օրերի ընթացքում հնչած արժեքավոր գիտական մոտեցումները, վերլուծությունները և մտորումները։
Գիտաժողովի երկրորդ օրը զեկուցումներով հանդես եկան․
Զարինե Սառաջյան, բ․գ․թ, դոցենտ, ԵՀՀ «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիա, ՀՀ ԳԱԱ Մ․Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, Երևանի պետական համալսարան
Գագիկ Ավետիսյան, մանկ.գ.թ., ԵՀՀ Տնտեսագիտության, կառավարման և ինֆգորմատիկայի ինստիտուտ
Հայկուհի Հարությունյան, ԵՀՀ «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիա
Վահե Իսրայելյան, ԵՀՀ Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտ, Հայաստանում Եվրոպական քոլեջ, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ
Էմմա Այվազյան, Հայոց ազգագրության թանգարան
Ամալյա Սահակյան, ԵՀՀ «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիա
Գիտաժողովի ավարտին մասնակիցներն այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։