
Անցկացվեց Ակադեմիական խորհրդի թիվ 2 նիստը
Հոկտեմբերի 18-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանում անցկացվեց Ակադեմիական խորհրդի թիվ 2 նիստը։
Նիստի մասնակիցները քննարկեցին «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն՝
ընդգծելով, որ դրանում առկա են մի շարք խնդրահարույց դրույթներ։ Որոշում կայացվեց ստեղծել աշխատանքային
խումբ, որը մանրամասն կուսումնասիրի խնդրո առարկան և կդիմի ՀՀ կառավարությանը։
Նիստի օրակարգում ընդգրկված էին նաև «Հայբուսակ» համալսարանում Հոգեբանական կենտրոն ձևավորելու, «Հայ
հոգեբաններ» ասոցիացիա նախաձեռնելու և ուսանողների համար «մանկավարժություն» ցիկլային դասընթաց
պլանավորելու հարցերը, որոնք արժանացան Ակադեմիական խորհրդի հավանությանը։