ԱԶԱՏ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
Երևանի «Հայբուսակ» համալսարան
ԱԶԱՏ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
Ունե՞ս գաղափար, որը կարող է փոխել համալսարանը, համայնքը կամ նույնիսկ աշխարհը՝ սկսած մի փոքր քայլից: Երևանի «Հայբուսակ» համալսարանը բացում է Ազատ գաղափարների հարթակը, որտեղ ցանկացած ուսանող կարող է ներկայացնել իր նախաձեռնությունը։ Քեզանից պահանջվում է միայն հասարակության կամ կրթական միջավայրի բարելավման ձգտում և գաղափարը իրականացնելու պատրաստակամություն։
Լավագույն գաղափարները կստանան մասնագիտական աջակցություն և ռեսուրսներ՝ ծրագիր մշակելու և իրականացնելու համար։
Ո՞վ կարող է մասնակցել․
Բոլոր ուսանողները՝ անհատապես կամ թիմով։
Ձեր գաղափարները կարող են առնչվել՝
- Բժշկությանը․ հիվանդությունների բուժման, հիվանդների խնամքի բարելավման կամ բժշկական տեխնոլոգիաների մշակման նոր մոտեցումներ
- Հոգեբանությանը և բարեկեցությանը․ սթրեսի հաղթահարման նոր մեթոդներ, հոգեկան առողջության բարելավում կամ մարդկային վարքագծի իմացությանը
- Սոցիալական ազդեցությանը․ ուսանողական կյանքի բարելավման, համայնքի զարգացման կամ բնապահպանական նախաձեռնություններ
- Ստեղծարար արվեստին և դիզայնին․ նորարարական գեղարվեստական հայեցակարգեր, դիզայներական լուծումներ կամ նոր մեդիա նախագծեր
- Տեխնոլոգիաներին և ձեռներեցությանը․ առօրյա խնդիրների տեխնոլոգիական լուծումներ, օրինակ՝ համացանցի նոր կայք կամ հեռախոսային հավելվածներ
- Գիտական հետազություններին. հետազոտական առաջարկներ կամ գիտական հարցադրումներ գաղափարներ, ուսումնառության տարբեր ոլորտներում։
Ինչպե՞ս մասնակցել. https://forms.gle/gkd2P5fNniSXjcwL6
Վերջնաժամկետ՝ հունիսի 8
Մի՛ կորցրու գաղափարդ իրականացնելու այս հնարավորությունը։
Հարցերի դեպքում դիմեք Հետազոտությունների ռեսուրս կենտրոն՝ rrc@haybusak.am