
Հրավեր մասնակցելու սարքավորումների ձեռքբերման բաց գնառաջարկի
Երևանի «Հայբուսակ» համալսարանը (այսուհետ՝ Կազմակերպություն) հրավիրում է մասնակցելու սարքավորումների (աուդիոհամակարգ և երկու դյուրակիր համակարգիչ) ձեռքբերման բաց գնառաջարկին՝ Կազմակերպության կողմից իրականացվող (25RG-3B216) հետազոտական ծրագրի շրջանակում։
Ընդհանուր պայմաններ
- Բաց գնառաջարկի մրցույթը կիրականացվի մեկ փուլով։ Հանձնաժողովի կողմից ընտրվելու է այն մատակարարը, որը կտրամադրի լավագույն պայմանները՝ տեխնիկական պահանջներին համապատասխանող, նվազագույն գին առաջարկող և երաշխիքային սպասարկում ապահովող։
- Ընտրված մատակարարի հետ կկայանան բանակցություններ մատակարարման և վճարման ժամանակացույցի հստակեցման նպատակով։
- Պայմանագրով կարող է նախատեսվել կանխավճար, սակայն առավելությունը կտրվի այն առաջարկներին, որոնք կնախատեսեն վճարում սարքավորումները պատվիրատուի կողմից ստանալուց հետո։
- Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձինք՝ հավասար պայմաններով։
- Գնառաջարկները կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով՝ ստորև նշված էլեկտրոնային հասցեին։
- Հավելյալ տեղեկատվության համար կարող եք Ձեր գրավոր հարցերը ուղղել գնման իրականացման պատասխանատուին։
Ծրագրի պատասխանատու
Տիգրան Պետրոսյան
Հեռ․ 093-73-45-79
tpetrosyan@haybusak.am
Մրցույթի անցկացման պայմաններ
1.1. Գնառաջարկների գնահատումը կատարվելու է հետևյալ չափանիշների հիման վրա․
- գին,
- որակ,
- երաշխիքային սպասարկման տևողություն։
Գները պետք է ներկայացվեն յուրաքանչյուր միավոր սարքավորման համար։
1.2. Բացի գներից, հաշվի կառնվեն մատակարարի գործունեության փորձը Հայաստանում կամ արտերկրում, ինչպես նաև առաջարկվող սարքավորումների տեխնիկական պարամետրերն ու երաշխիքային պայմանները։
1.3. Հաղթող կհամարվի այն մատակարարը, որը կներկայացնի ամենամատչելի գնառաջարկը՝ նույն տեխնիկական պարամետրերին համապատասխանող սարքավորումների համար։
1.4. Մրցույթի արդյունքները կամփոփվեն վերջնաժամկետի լրանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, և մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով։
Հավելված 1
Գնառաջարկում պետք է ներառվեն հետևյալ ապրանքները կամ դրանց տեխնիկական պարամետրերին չզիջող համարժեք սարքավորումներ։
| Սարքավորման Անվանումը | Քանակը |
| Աուդիոհամակարգ | 1 հատ |
| Հզորություն | 100 – 200 Վտ |
| Հաճախականության դիապազոն | 35 Hz-20 kHz |
| Զգայունություն | 95 – 110 dB |
| Bluetooth-ի ներկառուցված մոդուլ | 4․2 – 5.2 |
| Ջրակայուն իրան | + |
| Գույն | Սև |
| Չափսեր | 32 x 40 x 20 սմ |
| Ձայնի տարածման տիրույթը | առնվազն 10 մ |
| Երաշխիքային ժամկետը | Առնվազն 1 տարի |
| Սարքավորման Անվանումը | Քանակը |
| Դյուրակիր համակարգիչ | 2 հատ |
| Պրոցեսորի Արտադրող | Intel |
| Պրոցեսորի տեսակ | Core 3-100U կամ բարձր |
| Օպերատիվ հիշողություն (RAM) | Առնվազն16 GB |
| Հիշողության հաճախականություն | Առնվազն3200 MHz |
| Վիդեոքարտի արտադրող | Intel |
| Գրաֆիկական կարգավորիչ | Integrated Graphics |
| SSD կուտակիչ | Առնվազն512 GB |
| Անկյունագիծ | Առավելագույնը 15.6″ |
| Կետայնություն | Առնվազն1920 x 1080 |
| Wi-Fi-ի հնարավորություն | ԱռնվազնWi-Fi 6 (2×2) |
| Bluetooth-ի ներկառուցված մոդուլ | Առնվազն5.3 |
| Ներկառուցված բարձրախոս | Այո |
| Ստեղների լուսավորություն | Այո |
| Թվային լիարժեք ստեղնաշար | Այո |
| Ներկառուցված միկրոֆոն | Այո |
| HDMI ելք | Առնվազն1.4 |
| USB մուտք | 2 x USB 2.0 A port |



