
Մայիսի 21-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանում մեկնարկեց հայ նշանավոր մանրանկարիչ Թորոս Ռոսլինի ծննդյան 815-ամյակի կապակցությամբ կազմակերպված «Ռոսլինը և իր ժամանակաշրջանը» խորագրով երկօրյա գիտաժողովը
Գիտաժողովի նպատակն է արժևորել Թորոս Ռոսլինի արվեստի բացառիկ ներդրումը միջնադարյան հայկական մշակույթի և մանրանկարչության պատմության մեջ՝ վեր հանելով նրա ստեղծագործական ժառանգությունը, ինչպես նաև ուսումնասիրելով նրա ժամանակաշրջանի պատմամշակութային առանձնահատկությունները։
Գիտաժողովի առաջին օրը զեկուցումներով հանդես եկան՝
Զինաիդա Բալայան, բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՀՀ «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիա, Երևանի Եվրասիա միջազգային համալսարան
Նունե Սարումյան, պ․գ.թ., դոցենտ, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային գրադարան
Վիտյա Յարամիշյան, հ․գ․թ., դոցենտ, ԵՀՀ «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիա
Սվետլանա Պողոսյան, պ․գ.թ., Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Հայոց ազգագրության թանգարան, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Գայանե Հարությունյան, մանկ․գ․թ., դոցենտ, ԵՀՀ «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիա
Թամարա Մինասյան, բան․գ․թ., ավագ գիտաշխատող, Մ. Մաշտոցի անվան Մատենադարան
Քրիստինե Պետրոսյան, ԵՀՀ «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիա
Լիլիթ Ամիջանյան, մանկ․գ․թ., դոցենտ, ԵՀՀ «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիա, Երևանի «Մաշտոց» համալսարան
Գիտաժողովի շրջանակներում նաև ելույթ ունեցան Մ. Մաշտոցի անվան մատենադարանի վերականգնման բաժնի ղեկավար, ք․գ․թ․ Գայանե Էլիազյանը և Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Ամբրոզյան ակադեմիայի անդամ, Մոնպելիեյի ակադեմիայի թղթակից անդամ Լևոն Չուգասզյանը։
Ներկաների թվում էին ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը, Մ․ Մաշտոցի անվ․ Մատենադարանի փոխտնօրեն, պ․գ․թ․ Վահե Թորոսյանը, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախկին նախարար (1998-2003 թթ.) Ռոլանդ Շառոյանը, գիտական ու կրթական ոլորտի վաստակավոր այլ ներկայացուցիչներ։
Նշենք, որ «Հայբուսակ» համալսարանի հումանիտար գիտությունների ակադեմիան կրում է Թորոս Ռոսլինի անունը, ինչը հատկապես խորհրդանշական է այս միջոցառման կազմակերպման համատեքստում։
Գիտաժողովը շարունակվելու է նաև մայիսի 22-ին՝ ներառելով զեկուցումներ և քննարկումներ, իսկ գիտաժողովի ավարտին տեղի կունենա գիտաճանաչողական այց Մատենադարան։