
«Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ
Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:
Դուք մեր լուսավոր ապագան եք, մեր հզոր պետականության գրավականը:
Մենք երջանիկ ենք, որ ձեր կյանքի ամենակարևոր և պատասխանատու հատվածը վստահել եք մեզ, և միասին
ենք սկսել կրթության և գիտության երբեմն դժվար, բայց անսահման բերկրալի ուղին:
Հիշեք, որ գիտելիքն է այն միակ սեփականությունը, որը ձեզնից ոչ ոք խլել չի կարող, իսկ գիտելիքի
ձեռքբերման լավագույն հնարավորությունը ստեղծվում է հենց ուսանողության տարիներին:
Սիրելի՜ ուսանողներ, սիրե՛ք հայրենիքը, երազե՛ք խիզախ, բարձր պահե՛ք Հայբուսակցու պատիվը: