
2026թ. գիտահետազոտական դրամաշնորհների մրցույթ
Հետամուտ լինելով իր տեսլականին՝ Երևանի «Հայբուսակ» համալսարանը ձգտում է դառնալ առաջատար գիտակրթական կենտրոն, որի հետազոտական արդյունքները միտված են հանրային բարգավաճմանը և սոցիալական խնդիրների լուծմանը:
«ԵՀՀ 2030» ռազմավարության իրականացման շրջանակներում համալսարանը հայտարարում է ներհամալսարանական դրամաշնորհային մրցույթ հետևյալ ուղղություններով.
- բժշկագիտություն,
- բնական գիտություններ,
- տնտեսագիտություն,
- հասարակագիտություն և հումանիտար գիտություններ։
Մրցույթի հիմնական նպատակն է մշակել արդի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված գիտական և գործնական նորարարական լուծումներ՝ խթանելով միջառարկայական (միջդիսցիպլինար) հետազոտությունները և տարբեր ոլորտների մասնագետների համագործակցությունը:
Ակնկալվող արդյունքներն են՝ խնդիրների լուծման նոր մոտեցումների, մեթոդական ձեռնարկների և կիրառական առաջարկների փաթեթների ստեղծում, գիտական հրապարակումներ բարձր ազդեցության գործակից (Impact Factor) ունեցող և միջազգային հեղինակավոր ամսագրերում, մասնակցություն միջազգային գիտաժողովներին և համատեղ հետազոտական ցանցերի ձևավորում:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թ. մարտի 9-ն է:
Մանրամասն պայմաններին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://haybusak.am/wp-content/uploads/2024/12/YHU_Research_grant_final.pdf
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար գրեք science@haybusak.am էլեկտրոնային հասցեին։
