Այսպիսի լսարանի առկայությունը նշանակում է՝ տեխնիկապես հագեցած տարածք, հարմարավետ դասասենյակ՝ ֆիզիկական և առցանց ուսանողների համար, ժամանակակից ուսուցման մեթոդներ՝ ինտերակտիվ վիդեոդասեր, քննարկումներ, վիրտուալ գրատախտակներ։
Հիբրիդ լսարանը ոչ միայն ստեղծում է ուսուցման նորարարական և արդյունավետ միջավայր, այլև ապահովում է ավելի ճկուն ու տեխնոլոգիապես հարուստ կրթական փորձ։







