Լուրեր

Երևանի Հայբուսակ համալսարանի հայրենադարձ մի խումբ ուսանողներ մարտի 6-ին այցելեցին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն

Երևանի Հայբուսակ համալսարանի հայրենադարձ մի խումբ ուսանողներ մարտի 6-ին այցելեցին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն

Երևանի Հայբուսակ համալսարանի հայրենադարձ մի խումբ ուսանողներ մարտի 6-ին այցելեցին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն, որտեղ նրանց համար կազմակերպվել էր վարպետության դաս՝ «Prompt-ճարտարագիտություն. ինչպես ձևակերպել հարցումներ AI գործիքների համար» թեմայով:

Մինչ վարպետության դասի մեկնարկը Հայրենադարձության և ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը ուսանողներին ներկայացրեց կենտրոնի գործունեությունը և իրենց կողմից իրականացվող ինտեգրման ծրագրերը։

Այնուհետև Gitakan Tech Institute-ի հիմնադիր և տնօրեն Նելլի Էֆրեմյանն ուսանողների հետ անցկացրեց դասը՝ ներկայացնելով, թե ինչ է նեյրոցանցը, ինչպես աշխատել արհեստական բանականության հետ և ձևակերպել ճիշտ հարցումներ, ինչպես նեյրոցանցը կարող է օգնել ուսման մեջ կամ աշխատանքում։

Կիսվել