Լուրեր

ԵՀՀ ուսանողների այցելությունը Լ. Ա. Օրբելու անվան հոգեֆիզիոլոգիայի ինստիտուտ

ԵՀՀ ուսանողների այցելությունը Լ. Ա. Օրբելու անվան հոգեֆիզիոլոգիայի ինստիտուտ

«Ռոսլինի» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի հոգեբանության բաժնի ուսանողները՝ դասախոս Հայկուհի Հարությունյանի ուղեկցությամբ, այցելեցին Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ՝ ծանոթանալու գիտական հետազոտություններին և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը հոգեֆիզիոլոգիայի ոլորտում։
Այցի նպատակն էր ուսանողներին հնարավորություն տալ տեսնել և հասկանալ այն նորագույն մեթոդներն ու գործիքները, որոնք կիրառվում են մարդու հոգեկան և ֆիզոլոգիական վիճակները հետազոտելու համար։
Ուսանողները նաև հնարավորություն ունեցան մասնակցելու նորագույն տեխնոլոգիայով իրականացվող հատուկ հետազոտության։

Կիսվել