
«Տեսանյութերը որպես ուսուցման գործիք» թեմայով քննարկում
Փետրվարի 2-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ քննարկում «Տեսանյութերը որպես ուսուցման գործիք» թեմայով։ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի նախաձեռնությամբ Էրազմուս+ PRINTel նախագծի շրջանակում անցկացված այդ հանդիպման մասնակիցները քննարկեցին տեսանյութերի օգտագործումը դասավանդման ընթացքում, ինչպես նաև դրանց պատրաստման եղանակներն ու գործիքները։
ԵՀՀ-ից քննարկմանը մասնակցեցին Շրջանավարտների աշխատանքի տեղավորման և կարիերայի կենտրոնի ղեկավար ու ՄԿԾ-ների աշխատանքային խմբի ղեկավար Ն․ Հովսեփյանը, Բժշկական ինստիտուտի դասախոս Է․ Ավագյանը ու Զարգացման և կրթության որակի ապահովման համակարգող Մ․ Հովհաննիսյանը։


