Երևանի «Հայբուսակ» համալսարանի Բժշկական ինստիտուտը մեկնարկում է հետբուհական կրթական ծրագրեր՝ համապատասխանեցված միջազգային չափանիշներին։ Սկսած 2025-2026 ուսումնական տարվանից՝ ուսանողները կարող են իրենց մասնագիտական կրթությունը շարունակել օրդինատուրայում և ինտերնատուրայում՝ հենց «Հայբուսակ» համալսարանում։
Այս հնարավորությունը կյանքի է կոչվել՝ շնորհիվ Օշի պետական համալսարանի հետ ստորագրված համագործակցության հուշագրի, որի նպատակն է բարձրացնել հետդիպլոմային բժշկական կրթության որակը Հայաստանում։
Գործակցության շրջանակում նախատեսվում են․
✔️ համատեղ կրթական ծրագրերի իրականացում՝ օրդինատուրայի և ինտերնատուրայի շրջանակում
✔️ մասնագիտական շարժունության ծրագրեր՝ ուսանողների, դասախոսների և մասնագետների փոխանակմամբ
✔️ փորձի փոխանակում, մասնագիտական այցեր և գիտական համագործակցություն
✔️ մասնագիտական վերապատրաստումներ, սեմինարներ և գիտաժողովներ
✔️ պրակտիկա՝ առաջատար բժշկական հաստատություններում
📍 Միացի՛ր մեզ այսօր և ստացի՛ր միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն՝ Հայաստանում
📲 Մանրամասների համար՝
📞+374 98 882424 | +374 33 025508
📧 info@haybusak.am


