Հայտարարություններ

Հրավեր մասնակցելու սարքավորումների ձեռքբերման բաց գնառաջարկի

Հրավեր մասնակցելու սարքավորումների ձեռքբերման բաց գնառաջարկի

Երևանի «Հայբուսակ» համալսարանը (այսուհետ՝ Կազմակերպություն) հրավիրում է մասնակցելու սարքավորումների (աուդիոհամակարգ և երկու դյուրակիր համակարգիչ) ձեռքբերման բաց գնառաջարկին՝ Կազմակերպության կողմից իրականացվող (25RG-3B216) հետազոտական ծրագրի շրջանակում։

Ընդհանուր պայմաններ

  1. Բաց գնառաջարկի մրցույթը կիրականացվի մեկ փուլով։ Հանձնաժողովի կողմից ընտրվելու է այն մատակարարը, որը կտրամադրի լավագույն պայմանները՝ տեխնիկական պահանջներին համապատասխանող, նվազագույն գին առաջարկող և երաշխիքային սպասարկում ապահովող։
  2. Ընտրված մատակարարի հետ կկայանան բանակցություններ մատակարարման և վճարման ժամանակացույցի հստակեցման նպատակով։
  3. Պայմանագրով կարող է նախատեսվել կանխավճար, սակայն առավելությունը կտրվի այն առաջարկներին, որոնք կնախատեսեն վճարում սարքավորումները պատվիրատուի կողմից ստանալուց հետո։
  4. Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձինք՝ հավասար պայմաններով։
  5. Գնառաջարկները կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով՝ ստորև նշված էլեկտրոնային հասցեին։
  6. Հավելյալ տեղեկատվության համար կարող եք Ձեր գրավոր հարցերը ուղղել գնման իրականացման պատասխանատուին։

Ծրագրի պատասխանատու
Տիգրան Պետրոսյան
Հեռ․ 093-73-45-79
tpetrosyan@haybusak.am

Մրցույթի անցկացման պայմաններ

1.1. Գնառաջարկների գնահատումը կատարվելու է հետևյալ չափանիշների հիման վրա․

  • գին,
  • որակ,
  • երաշխիքային սպասարկման տևողություն։

Գները պետք է ներկայացվեն յուրաքանչյուր միավոր սարքավորման համար։

1.2. Բացի գներից, հաշվի կառնվեն մատակարարի գործունեության փորձը Հայաստանում կամ արտերկրում, ինչպես նաև առաջարկվող սարքավորումների տեխնիկական պարամետրերն ու երաշխիքային պայմանները։

1.3. Հաղթող կհամարվի այն մատակարարը, որը կներկայացնի ամենամատչելի գնառաջարկը՝ նույն տեխնիկական պարամետրերին համապատասխանող սարքավորումների համար։

1.4. Մրցույթի արդյունքները կամփոփվեն վերջնաժամկետի լրանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, և մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով։

Հավելված 1
Գնառաջարկում պետք է ներառվեն հետևյալ ապրանքները կամ դրանց տեխնիկական պարամետրերին չզիջող համարժեք սարքավորումներ։

Սարքավորման ԱնվանումըՔանակը
Աուդիոհամակարգ1 հատ
Հզորություն100 – 200 Վտ
Հաճախականության դիապազոն35 Hz-20 kHz
Զգայունություն95 – 110 dB
Bluetooth-ի ներկառուցված մոդուլ4․2 – 5.2
Ջրակայուն իրան+
ԳույնՍև
Չափսեր32 x 40 x 20 սմ
Ձայնի տարածման տիրույթըառնվազն 10 մ
Երաշխիքային ժամկետըԱռնվազն 1 տարի
Սարքավորման ԱնվանումըՔանակը
Դյուրակիր համակարգիչ2 հատ
Պրոցեսորի ԱրտադրողIntel
Պրոցեսորի տեսակCore 3-100U կամ բարձր
Օպերատիվ հիշողություն (RAM)Առնվազն16 GB
Հիշողության հաճախականությունԱռնվազն3200 MHz
Վիդեոքարտի արտադրողIntel
Գրաֆիկական կարգավորիչIntegrated Graphics
SSD կուտակիչԱռնվազն512 GB
ԱնկյունագիծԱռավելագույնը 15.6″
ԿետայնությունԱռնվազն1920 x 1080
Wi-Fi-ի հնարավորությունԱռնվազնWi-Fi 6 (2×2)
Bluetooth-ի ներկառուցված մոդուլԱռնվազն5.3
Ներկառուցված բարձրախոսԱյո
Ստեղների լուսավորությունԱյո
Թվային լիարժեք ստեղնաշարԱյո
Ներկառուցված միկրոֆոնԱյո
HDMI ելքԱռնվազն1.4
USB մուտք2 x USB 2.0 A port
Կիսվել