Հայտարարություն

Հայտարարություն

Սիրելի՛ ուսանողներ,

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համատեղ հայտարարում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 11-րդ հոսքի 2025 թվականի ընդունելություն։

Հակակոռուպցիոն դպրոցի նպատակն է բարելավել հակակոռուպցիոն միջավայրն ու մշակույթը Հայաստանում՝ տարածելով բարեվարքության սկզբունքները և հակակոռուպցիոն գիտելիքները, ինչպես նաև հնարավորություն տալ նոր ու երիտասարդ կադրերին ստեղծել իրենց կարիերան ոլորտի պետական մարմիններում և հեղինակավոր մասնագիտացված կազմակերպություններում։

Ուսուցման տևողությունը՝ ապրիլի 28-ից մինչև մայիսի 31-ը

Ցանկացողները կարող են ներկայացնլ իրենց դիմում-հայտերը՝ լրացնելով անհրաժեշտ ձևաթուղթը՝ մինչև 2025 թ.-ի ապրիլի 20-ը, ժամը 23:59-ը: Ունկնդիրների ընտրությունը տեղի է ունենալու մրցութային կարգով՝ հիմնվելով ներկայացված դիմում-հայտերի վրա։

Մանրամասները՝ https://armla.am/54693.html

Կիսվել