Լուրեր

«Հայբուսակ» են այցելել Էստոնիայի բիզնես դպրոցի (EBS) գործընկերները

«Հայբուսակ» են այցելել Էստոնիայի բիզնես դպրոցի (EBS) գործընկերները

Հոկտեմբերի 29-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանում տեղի ունեցավ դասավանդողների և վարչական կազմի անդամների՝ լայն կազմով հանդիպումը Էստոնիայի բիզնես դպրոցի (EBS) գործընկերների հետ։
Եվրոպացի մասնագետները ներկայացրին բարձրագույն կրթության կազմակերպման իրենց մոտեցումները և փորձը։
EBS-ի պատվավոր պրոֆեսոր Օլավ Աարնան պատմեց Էստոնիայում բարձրագույն կրթության համակարգի մասին՝ ընդգծելով, որ վերջին երկու տասնամյակում բուհերի թիվը 50-ից կրճատվել է 18-ի։
Դոցենտ Աննելի Վեիսպակը կիսվեց իրենց փորձով՝ ինչպես «սովորեցնել» ուսանողներին և գնահատել նրանց։
Նա շեշտեց՝ նպատակը պետք է լինի ոչ թե ուսանողին անդադար գիտելիք տալը, այլ ստացած գիտելիքը կիրառության մեջ դնելը։
EBS-ի ձեռներեցության բակալավրի ծրագրի ղեկավար Կատրին Քերեմն էլ ներկայացրեց այն աշխատանքային գործիքները, որոնք նպաստում են կրթության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։
Նշենք, որ «Հայբուսակ» համալսարանը Հայաստանում միակն է, որը հավատարմագրվում է Եվրոպական գործակալությունների կողմից, այդ թվում՝ Էստոնիայի բարձրագույն կրթության որակի գործակալության (HAKA):

Նախագիծը ֆինանսավորվել է Էստոնիայի զարգացման գործակալության կողմից։ #ESTDEV #FromThePeopleOfEstonia

Կիսվել