Դասընթացներ

Համակցված և հիբրիդային դասավանդում և ուսուցում

ENGLISH COURSE TRAINING FOR ACADEMIC AND ADMINISTRATIVE STAFF

«Ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում՝ մոբայլ ուսումնառություն և խաղայնացում» թեմայով քննարկում

Փետրվարի 7-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ քննարկում՝ «Ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում՝ մոբայլ ուսումնառություն և խաղայնացում» թեմայով։ Էրազմուս+ PRINTel ծրագրի շրջանակում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումների շարքի այդ վերջին միջոցառուման նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել նոր թվային գործիքների, հավելվածների հետ՝ ուսանողներին դասերին ինտեգրելու համար։

ԵՀՀ-ից քննարկմանը մասնակցեցին Բժշկական ինստիտուտի դասախոս Է․ Մելքոնյանը և Զարգացման ու կրթության որակի ապահովման թիմը։

Մասնակիցները ստացան հավաստագրեր վերապատրաստման շրջանակում իրենց մասնակցած բոլոր հանդիպումների համար։

Քննարկում «Համակցված և հիբրիդային դասավանդում և ուսուցում» թեմայով

Փետրվարի 3-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ քննարկում «Համակցված և հիբրիդային դասավանդում և ուսումնառություն» թեմայով։ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի նախաձեռնությամբ Էրազմուս+ PRINTel նախագծի շրջանակում կազմակերպված այդ հանդիպման նպատակն էր քննարկել համակցված ուսումնառության մեթոդի կիրառությունը ԲՈւՀ-երում։ Հիբրիդային ուսուցմանը՝ լսարանում սովորող ուսանողների հետ մեկտեղ մասնակցում են նաև առցանց միացած ուսանողաներ, իսկ համակցված դասավանդումը ուսանողների ներլսարանային ումունառությունը լրացնում է առցանց նյութերով:

Մասնակիցները կատարեցին խմբային աշխատանք։

ԵՀՀ-ից քննարկմանը մասնակցեցին Բժշկական ինստիտուտի դասախոսներ Գ․ Գալոյանը, Լ․ Ենգիբարյանը և Զարգացման ու կրթության որակի ապահովման համակարգող Մ․ Հովհաննիսյանը։

Կիսվել