ԱԶԱՏ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ԱԶԱՏ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Ունե՞ս գաղափար, որը կարող է փոխել համալսարանը, համայնքը կամ նույնիսկ աշխարհը՝ սկսած մի փոքր քայլից: Երևանի «Հայբուսակ» համալսարանը բացում է Ազատ գաղափարների հարթակը, որտեղ ցանկացած ուսանող կարող է ներկայացնել իր նախաձեռնությունը։ Քեզանից պահանջվում է միայն հասարակության կամ կրթական միջավայրի բարելավման ձգտում և գաղափարը իրականացնելու պատրաստակամություն։

Լավագույն գաղափարները կստանան մասնագիտական աջակցություն և ռեսուրսներ՝ ծրագիր մշակելու և իրականացնելու համար։

Ո՞վ կարող է մասնակցել․

Բոլոր ուսանողները՝ անհատապես կամ թիմով։

Ձեր գաղափարները կարող են առնչվել՝

• Բժշկությանը․ հիվանդությունների բուժման, հիվանդների խնամքի բարելավման կամ բժշկական տեխնոլոգիաների մշակման նոր մոտեցումներ

• Հոգեբանությանը և բարեկեցությանը․ սթրեսի հաղթահարման նոր մեթոդներ, հոգեկան առողջության բարելավում կամ մարդկային վարքագծի իմացությանը

• Սոցիալական ազդեցությանը․ ուսանողական կյանքի բարելավման, համայնքի զարգացման կամ բնապահպանական նախաձեռնություններ

• Ստեղծարար արվեստին և դիզայնին․ նորարարական գեղարվեստական հայեցակարգեր, դիզայներական լուծումներ կամ նոր մեդիա նախագծեր

• Տեխնոլոգիաներին և ձեռներեցությանը․ առօրյա խնդիրների տեխնոլոգիական լուծումներ, օրինակ՝ համացանցի նոր կայք կամ հեռախոսային հավելվածներ

• Գիտական հետազություններին. հետազոտական առաջարկներ կամ գիտական հարցադրումներ գաղափարներ, ուսումնառության տարբեր ոլորտներում։

Ինչպե՞ս մասնակցել. https://forms.gle/gkd2P5fNniSXjcwL6

Վերջնաժամկետ՝ հունիսի 8

Մի՛ կորցրու գաղափարդ իրականացնելու այս հնարավորությունը։

Հարցերի դեպքում դիմեք Հետազոտությունների ռեսուրս կենտրոն՝ rrc@haybusak.am

Կիսվել