Լուրեր

Անցկացվեց Ակադեմիական խորհրդի թիվ 2 նիստը

Անցկացվեց Ակադեմիական խորհրդի թիվ 2 նիստը

Հոկտեմբերի 18-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանում անցկացվեց Ակադեմիական խորհրդի թիվ 2 նիստը։
Նիստի մասնակիցները քննարկեցին «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն՝ ընդգծելով, որ դրանում առկա են մի շարք խնդրահարույց դրույթներ։ Որոշում կայացվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը մանրամասն կուսումնասիրի խնդրո առարկան և կդիմի ՀՀ կառավարությանը։
Նիստի օրակարգում ընդգրկված էին նաև «Հայբուսակ» համալսարանում Հոգեբանական կենտրոն ձևավորելու, «Հայ հոգեբաններ» ասոցիացիա նախաձեռնելու և ուսանողների համար «մանկավարժություն» ցիկլային դասընթաց պլանավորելու հարցերը, որոնք արժանացան Ակադեմիական խորհրդի հավանությանը։

Կիսվել