
«Տեսանյութերը որպես ուսուցման գործիք» թեմայով քննարկում
Փետրվարի 2-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ քննարկում «Տեսանյութերը որպես ուսուցման գործիք» թեմայով։ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի նախաձեռնությամբ Էրազմուս+ PRINTel նախագծի շրջանակում անցկացված այդ հանդիպման մասնակիցները քննարկեցին տեսանյութերի օգտագործումը դասավանդման ընթացքում, ինչպես նաև դրանց պատրաստման եղանակներն ու գործիքները։
ԵՀՀ-ից քննարկմանը մասնակցեցին Շրջանավարտների աշխատանքի տեղավորման և կարիերայի կենտրոնի ղեկավար ու ՄԿԾ-ների աշխատանքային խմբի ղեկավար Ն․ Հովսեփյանը, Բժշկական ինստիտուտի դասախոս Է․ Ավագյանը ու Զարգացման և կրթության որակի ապահովման համակարգող Մ․ Հովհաննիսյանը։

«Շրջված դասարան» մոդելի կիրառման քննարկում
Փետրվարի 1-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ քննարկում «Շրջված դասարան մոդելի կիրառման առավելությունները և սահմանափակումները» թեմայով։ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի նախաձեռնությամբ Էրազմուս+ PRINTel նախագծի շրջանակում կազմակերպված այդ հանդիպման նպատակն էր մասնակիցներին խմբային աշխատանքի միջոցով փոխանցել ծրագրի շրջանակում ձեռք բերված գիտելիքները։
ԵՀՀ-ից քննարկմանը մասնակցեցին Շրջանավարտների աշխատանքի տեղավորման և կարիերայի կենտրոնի պատասխանատու ու ՄԿԾ-ների աշխատանքային խմբի ղեկավար Ն․ Հովսեփյանը, Հետազոտությունների ռեսուրս կենտրոնի ղեկավար Մ․ Մաթոսյանը ու Զարգացման և կրթության որակի ապահովման համակարգող Մ․ Հովհաննիսյանը։


Վերապատրաստում «Ակտիվ ուսումնառությունը և ակտիվ ուսումնառական մեթոդների կիրառումը թվային ուսումնական միջավայրի համատեքստում» թեմայով
Հունվարի 31-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ դասընթաց «Ակտիվ ուսումնառությունը և ակտիվ ուսումնառական մեթոդների կիրառումը թվային ուսումնական միջավայրի համատեքստում» թեմայով։ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի նախաձեռնությամբ Էրազմուս+ PRINTel նախագծի շրջանակում անցկացված այդ հանդիպման նպատակն էր մասնակիցներին փոխանցել ծրագրի շրջանակում ձեռք բերված գիտելիքները։
ԵՀՀ-ից հանդիպմանը մասնակցեցին ուսումնական գծով պրոռեկտոր Ս․ Հովհաննիսյանը, զարգացման և որակի ապահովման գծով պրոռեկտոր Հ․ Կաժոյանը, Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Ա․ Հարությունյանը, Հետազոտությունների ռեսուրս կենտրոնի ղեկավար Մ․ Մաթոսյանը, Շրջանավարտների աշխատանքի տեղավորման և կարիերայի կենտրոնի ու ՄԿԾ-ների պատասխանատու Ն․ Հովսեփյանը ու Զարգացման և կրթության որակի ապահովման համակարգող Մ․ Հովհաննիսյանը։


