
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի աշխատակիցները մասնակցեցին «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն»-ի (ԱՓՇԱՏԿ) կողմից՝ Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ իրականացվող «Կրթության շահագրգիռ կողմերին զինել կոմպետենցիաներով կեղծարարությունների բացահայտման և դրանց դեմ պայքարելու համար» (DETECT) ծրագրի շրջանակում կազմակերպված համաժողովին։ Համաժողովի նպատակն էր կրթության ոլորտի փորձագետներին ներկայացնել
կրթական ոլորտում կեղծարարությունների բացահայտմանը և կանխարգելմանն ուղղված մեթոդների առանձնահատկությունները,
արհեստական բանականության՝ կրթության կազմակերպման և որակի վրա ունեցած ազդեցությունը,
կեղծ որակավորումները հայտնաբերելու և դրանց շրջանառությունը կանխելու լավագույն փորձը, և
կրթական փաստաթղթերի իսկության ստուգման մեթոդները։
Համաժողովի ավարտին կրթության ոլորտի փորձագետները գործնական վարժությունների միջոցով փորձեցին կիրառել ներկայացված մեթոդները՝ կեղծ կրթական փաստաթղթերի և որակավորումների նմուշների հիման վրա։