Մայիսի 14-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտի ուսանողները ճանաչողական այցով եղան Երևանի Արարատ կոնյակի, գինու և օղու կոմբինատում
Այցի նպատակն էր ծանոթանալ արտադրական գործընթացներին, ուսումնասիրել շուկայավարման և բրենդային ռազմավարությունների գործնական կիրառությունը։
Այցն ուսանողների համար դարձավ արդյունավետ փորձառություն՝ կապելով տեսական գիտելիքները գործնականի հետ և խորացնելով մասնագիտական պատկերացումները ոլորտի վերաբերյալ։