
Հուլիսի 26-ին տեղի ունեցավ Երևանի «Հայբուսակ» համալսարանի Բժշկական ինստիտուտի օտարազգի ուսանողների ավարտական հանդիսավոր միջոցառումը։
Միջոցառման բացմանը ելույթ ունեցավ ԵՀՀ ռեկտոր Սուրեն Հարությունյանը, ով շնորհավորեց ապագա բժիշկներին և մաղթեց հաջողություններ նրանց մասնագիտական ճանապարհին։
Տոնական միջոցառմանը իր սրտագին խոսքերով միացավ նաև Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը՝ մաղթելով մեծ նվաճումներ և հաջողություններ։
Ավարտական հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ԵՀՀ Բժշկական ինստիտուտի տնօրեն Յանինա Մարինոսյանը, արտասահմանյան ուսանողների գծով տնօրենի տեղակալ Նարինե Մարտիրոսյանը, տնօրենի օգնական Լուսինե Հովսեփյանը, Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Եվա Թորոսյանը, Վիրաբուժության ամբիոնի վարիչ Հայկ Հովհաննիսյանը, բժշկության դոկտոր Ալի Շամիրը, ԵՀՀ Զարգացման և որակի ապահովման գծով պրոռեկտոր Հրաչյա Կաժոյանը, Զարգացման և կրթության որակի ապահովման համակարգող Լիլիթ Հակոբյանը, Զարգացման և կրթության որակի մշտադիտարկման և գնահատման պատասխանատու Եվա Հովհաննիսյանը։
Միջոցառման ընթացքում Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Եվա Թորոսյանն ուսանողների համար կարդաց Հիպոկրատի երդումը՝ հիշեցնելով ապագա բժիշկներին իրենց կոչման պատասխանատվությունը, իսկ Բժշկական ինստիտուտի արտասահմանյան ուսանողների գծով տնօրենի տեղակալ Նարինե Մարտիրոսյանը շրջանավարտներին հանձնեց իրենց դիպլոմները։
Շնորհավորում ենք մեր սիրելի շրջանավարտներին և մաղթում նոր նվաճումներ ու վառ ապագա։



