Կայացավ ԵՀՀ գիտխորհրդի թիվ 1 նիստը
Դեկտեմբերի 18-ին կայացավ Երևանի Հայբուսակ համալսարանի գիտխորհրդի թիվ 1 նիստը։
Գիտության գծով պրոռեկտոր Նինա Հոբոսյանը զեկուցեց ներբուհական գիտական դրամաշնորհների տրամադրման կազմակերպման հարցը, «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի տնօրեն Արման Սահակյանը՝ «Ռոսլին-815» գիտական նստաշրջանի նախապատրաստման ընթացքը։
Բժշկական ինստիտուտի տնօրենի տեղակալ Նարինե Մարտիրոսյանը ներկայացրեց ինստիտուտում կատարված կառուցվածքային վերակազմավորումները և ձևավորված ամբիոնները՝ հայտնելով ապագայում բաց քվեարկությամբ կընտրվեն ամբիոնների վարիչները։
Նիստի ընթացքում քվեարկության դրվեց Երևանի Հայբուսակ համալսարանի 3 ներկայացուցչի գիտական կոչումների շնորհման երաշխավորելու հարցը, որն ընդունվեց ձայների մեծամասնությամբ։