
Ընդունելություն Բժշկական ինստիտուտ
«Բժշկությունն իրավամբ ամենաազնվագույնն է բոլոր արվեստներից»․ Հիպոկրատ
Երևանի «Հայբուսակ» համալսարանի Բժշկական ինստիտուտն առաջարկում է ժամանակակից և որակյալ կրթություն հետևյալ մասնագիտություններով՝
Բուժական գործ
Ստոմատոլոգիա
Ֆարմացիա
Բնապահպանություն և բնօգտագործում (առկա և հեռակա)
Բժշկական ինստիտուտի բոլոր մասնագիտությունները լիցենզավորված և հավատարմագրված են պետության կողմից:
Բժշկական ինստիտուտի կլինիկական ամբիոնները տեղակայված են Երևանի լավագույն բժշկական կլինիկական կենտրոններում, ստոմատոլոգիական կլինիկաներում, գիտահետազոտական ինստիտուտներում, դեղագործական ձեռնարկություններում, համալսարանի բազային պոլիկլինիկայում, որտեղ էլ կազմակերպվում են կլինիկական մասնագիտական դասընթացները (դասախոսություններ, գործնական պարապմունքներ և ուսումնաարտադրական պրակտիկաներ) և իրենց առաջին մասնագիտական քայլերն են կատարում բարձր կուրսերի ուսանողները:
Շրջանավարտները զբաղվում են գիտահետազոտական, դասախոսական, կազմակերպչական, գործունեությամբ բժշկագիտության, դեղագիտության տեսական ուղղություններով Հայաստանում և արտերկրում:
Շրջանավարտները անցնում են աշխատանքի ըստ մասնագիտության, շարունակում են կրթությունը կլինիկական օրդինատուրայում և ասպիրանտուրայում: Լավագույն շրջանավարտներն անցնում են աշխատանքի համալսարանի բժշկական կլինիկական և տեսական ամբիոններում:
Ինստիտուտի շրջանավարտները մեծ հաջողություններ են արձանագրել մեր Հանրապետությունում և արտերկրում՝ հատկապես պրակտիկ բժշկության, ստոմատոլոգիայի և դեղագիտության ոլորտներում:
Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:
Մանրամասների համար`
+374 98 882424 | +374 33 025503
info@haybusak.am
Երևան, Աբելյան 6