Երևանի Հայբուսակ համալսարանում «Կայունության և միջազգայնացման կարողություններ՝ Արևելյան հարևանության երկրների նորաստեղծ բարձրագույն կրթության հաստատությունների արդիականացման խթանման համար» (SIN-NEC) ծրագրի շրջանակում բացվեց հիբրիդ լսարան՝ կահավորված ժամանակակից տեխնիկայով։
Այսպիսի լսարանի առկայությունը նշանակում է՝
տեխնիկապես հագեցած տարածք,
հարմարավետ դասասենյակ՝ ֆիզիկական և առցանց ուսանողների համար,
ժամանակակից ուսուցման մեթոդներ՝ ինտերակտիվ վիդեոդասեր, քննարկումներ, վիրտուալ գրատախտակներ։
Հիբրիդ լսարանը ոչ միայն ստեղծում է ուսուցման նորարարական և արդյունավետ միջավայր, այլև ապահովում է ավելի ճկուն ու տեխնոլոգիապես հարուստ կրթական փորձ։