
Երևանի Հայբուսակ համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
Սիրելի՜ կանայք և աղջիկներ, Երևանի Հայբուսակ համալսարանի աշխատակիցուհիներ և ուսանողուհիներ, շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու ձեր անփոխարինելի դերը մեր համալսարանի կյանքում, գիտության մեջ և հասարակության առաջընթացում:
Ձեր նվիրումը, խոհեմությունը և ուժը ոգեշնչում են բոլորիս: Դուք եք մեր ակադեմիական համայնքի սյուները, ձեր ջանքերով ու աշխատանքով ձևավորվում է կրթության որակը և ստեղծվում է ներդաշնակ միջավայր:
Մաղթում եմ ձեզ անսպառ էներգիա, անձնական և մասնագիտական հաջողություններ:
Թող ձեր յուրաքանչյուր օր լինի լեցուն սիրով, խաղաղությամբ և նորանոր հնարավորություններով:
Հարգանքով,
ԵՀՀ ռեկտոր Սուրեն Հարությունյան