
Երևանի «Հայբուսակ» համալսարանին, որպես Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի (DLAA) անդամ, անվճար հասանելի են դարձել Bentham Science Publishers ընկերության էլեկտրոնային շտեմարանները
Շտեմարանները հասանելի են մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ինչպես ընթերցման, այնպես էլ հոդվածների հրապարակման հնարավորությամբ։
Դրանք ներառում են ավելի քան 160 գիտական ամսագիր (1994–2025թթ․)՝ բժշկության, կենսաբանության, դեղագործության, բժշկական և կանաչ քիմիայի,
այլընտրանքային էներգիայի և այլ ոլորտների վերաբերյալ։
125 ամսագիր ինդեքսավորված է Scopus-ում և ScienceDirect-ում։
Շնորհիվ Elsevier-ի հետ պայմանագրի՝ հայ հեղինակները կարող են անվճար հրապարակել իրենց գիտական հոդվածները (մինչև տարեվերջ), ինչը սովորաբար արժե շուրջ 4000 USD։
Շտեմարաններ կարելի է մուտք գործել միայն «Հայբուսակ» համալսարանի
գրադարանի համակարգիչներից։
Ամբողջ հարթակը՝ https://www.eurekaselect.com/
Ամսագրերի կատալոգը՝ https://www.benthamscience.com/…/JournalCatalog2025.pdf
Ամսագրեր ըստ այբբենական և առարկայական դասակարգման՝ https://benthamopenscience.com/browse-journals-by-title/A/
Շտապեք օգտվել այս բացառիկ հնարավորությունից։



