
Երևանի «Հայբուսակ» համալսարանը ճանապարհում է իրավաբանների հերթական սերնդին
Համալսարանի Իրավագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Լիանա Մալխասյանը շրջանավարտներին հանձնեց ավարտական դիպլոմները՝ շնորհավորելով նրանց և մաղթելով հաջողություններ մասնագիտական ճանապարհին։
«Այսօր դուք մուտք եք գործում իրավաբանական մասնագիտական համայնք՝ գիտելիքների և արժեքների մեծ շտեմարանով, որոնց շնորհիվ ինքնադրսևորվելու եք և կայանալու՝ որպես մեր երկրի արժանի քաղաքացիներ։ Թո՛ղ հաջողությունն ու ողջախոհությունը ուղեկից լինեն Ձեզ բոլոր ձեռնարկումների և մասնագիտական գործունեության ընթացքում, որպեսզի արժանի ձևով կրեք իրավաբանի բարձր կոչումը»,- նշեց Մալխասյանը։
Դիպլոմների հանձնման արարողությանը ներկա էին նաև ինստիտուտի դասավանդող կազմի ներկայացուցիչները, ովքեր ևս շնորհավորական խոսք հղեցին շրջանավարտներին։