

Հունիսի 7-ին ԵՀՀ «Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ» ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները մասնակցեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայաստանի միջազգային իրավունքի միության կողմից կազմակերպված՝ «Ցեղասպանության հանցագործությունը Միջազգային արդարադատության դատարանում» թեմայով աշխատաժողովին։