Back

ԵՀՀ Գիտական հանդես, հատոր 8, Էջեր 132-140, 2023

ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ ԵՎ ԱՖՂԱՆԱԿԱՆ ՍԻՆԴՐՈՄՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

Գուրգեն Մուրադյան

Երևանի Հայբուսակ համալսարան
Ներկայացված է 22.04.2023, ընդունված է տպագրության 03.06.2023

DOI: 10.61484/29538181-ss.8.23-132

Ամփոփագիր․ քննարկվում է Սառը պատերազմի երկու լայնածավալ տաք կոնֆլիկտների հետևանքով զինծառայողների հետտրավմատիկ խանգարումների պատճառները և դրանց հաղթահարման ուղիները։ Կարևորվում է հասարակության և առաջին հերթին կառավարության վերաբերմունքը դեպի վետերանները: Շատ դեպքերում հենց դրանից էլ կախված է վետերանների ագրեսիվ կամ հանգիստ վերաբերմունքը դեպի ընթացող քաղաքական և հասարակական գործընթացները: Միայն հոգեբանները կամ հոգեբույժները անկարող են որևէ բան փոխել առանց պետական աջակցության: Հետտրավմատիկ սինդրոմի վերլուծությունը առաջնահերթ կարևորություն ունի Արցախյան պատերազմների վետերանների հետ տարվող աշխատանքների համար։
Հիմնաբառեր. Սառը պատերազմ, վիետնամական սինդրոմ, հետտրավմատիկ խանգարում, պատերազմի վետերաններ, ռազմական հոգեբանություն