ԵՀՀ Գիտական հանդես, հատոր 8, Էջեր 78-87, 2023
ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԳԱՐՎԵՍՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ
1.2.Անուշ Եղիազարյան 2.Անահիտ Ստեփանյան
1 Խ․Աբովյանի անվ․ ՀՊՄՀ, 2 ԵՀՀ Ռոսլին Ակադեմիա, Դիզայնի բաժին
Ներկայացված է 04.06.2023, Ընդունված է տպագրության 10․07․2023
DOI: 10.61484/29538181-ss.8.23-78
Ամփոփագիր. Հայկական գորգն ազգային մշակույթի անբաժանելի մասն է, և ազգային ինքնությանցուցիչներից է: Հայաստանում գորգագործության զարգացումն առաջին հերթին պայմանավորված էր Հայկական լեռնաշխարհում թելի հումքի՝ բրդի, այծի մազի, ինչպես նաև բույսերից, հանքաքարերից, միջատներից ստացվող ներկանյութերի առատությամբ: Գորգագործությունը Հայաստանում զարգացել է երկու ուղղությամբ՝ արհեստանոցներում, ուր աշխատել են մասնագետ վարպետներ, և ժողովրդական լայն խավերի շրջաններում, տներում, տնայնագործ կանանց ու տղամարդկանց ձեռքով: Պատմական վաղ ժամանակաշրջանում առարկաների դեկորատիվ հարդարանքն առաջին հերթին ուներ ապոտրոպեիկ (հմայական) նշանակություն, հետո միայն՝ գեղագիտական: Հայկական գորգի գեղարվեստական տարրերի նաև նրա ծիսապաշտամունքային գործառույթների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գորգը դասվել է սրբազան առարկաների շարքին:
Հիմնաբառեր. Հայկական գորգ, ազգային մշակույթ, գեղարվեստական զարդաձևեր,
ոստայնանկություն, խորհրդանշական պատկերներ, ապոտրոպեիզմ: