ԵՀՀ Գիտական հանդես, հատոր 10, էջ94-104, 2024
ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
1,2. Գառնիկ Սաֆարյան, 1,2. Լիանա Մալխասյան
1.Երեւանի Հայբուսակ Համալսարան 2.ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, իրավունքի եւ սոցիոլոգիայի ինստիտուտ
Մուտքագրված է՝ 12.04.2024, գրախոսված է՝ 13.05 ընդունված է՝ 26.06
Մուտքագրված է՝ 12.04.2024, գրախոսված է՝ 13.05 ընդունված է՝ 26.06
DOI: 10.61484/29538181-sj.10.24-12
Ամփոփագիր. Պետության եւ իրավունքի պատմական տիպերի հիմնախնդիրը հան դիսանում է պատմական առավել կարեւոր եւ հանգուցային պահերից մեկը։ Առանց դրա համարժեք լուծման անհնար է պարզել դրանց էության էվո լյուցիոն զարգացումը, դրանց սոցիալ-քաղաքական նշանակությունը, ինչպես նաեւ հասարակու թ յան քա ղա- քա կան համակարգում դրանց տեղի ու դերի փոփոխության ճիշտ ընկալումը:
Հիմնաբառեր. պետություն, իրավունք, պատմական տիպ, տիպաբանություն,
հասա րա կություն: