Back

ԵՀՀ Գիտական հանդես, հատոր 10, էջ 52-62, 2024

ՆՇԱՆ ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆԻ «ԹԱՏԵՐԱԿԱՆ ԴԵՄՔԵՐ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ-ՎԱՎԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1,2Նաիրա Բալայան

1Երեւանի Հայբուսակ համալսարան, 2ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականությանինստիտուտ
Մուտքագրված է՝ 30.0522, գրախոսված է՝ 12.06, ընդունված է՝ 26.06

DOI: 10.61484/29538181-sj.10.24-10

Ամփոփագիր. Հոդվածը նվիրված է սփյուռքահայ գրող Նշան Պեշիկթաշլյանի «Թա տե րական դեմքեր» ստեղծագործությանը, որը 1968 թ արժանացել է Գեորգ Միլետինեցու գրական մրցանակին, տպագրվել ու դարձել է հայ թատրոնի մասին եղած լավագույն ուսումնասիրություններից մեկը: Հոդվածում գրականագիտության մեթոդաբանությամբ փորձ է արվում պարզելու մինչ այս երբեւէ համակողմանիորեն չուսումնասիրված գրքի գեղարվեստական, պատմավավերագրական արժեքը հայկա- կան մշակույթի եւ ազգային ինքնության համատեքստում: Դա պարզելու նպատակով ուսումնասիրվել են ինչպես բուն նյութը, այնպես էլ այս թեմային առնչակից, նույն հեղինակի՝ թատրոնի մասին այլ հոդ ված ներ, որոնք լույս են սփռում հեղինակի սկզբունքների, ընդհանրապես՝ թատրոնի շուրջ ձեւավորված ողջ հայեցակարգի վրա: Երեսունութ դիմանկարից կազմված, հազա րից անց աղբյուր պարունակող «Թատե- րական դեմքեր» ստվար ուսումնասիրությունը յուրօրինակ փաստավավերագրություն է, որը հեղինակը կառուցել է ոչ միայն իրական փաստերի, հուշերի եւ այլ ուսում- նասիրությունների հիման վրա, այլ նաեւ գեղար վես տական շարադրանքով: Հետազո- տության ընթացքում պարզել ենք, որ հայ թատերական մի շարք գործիչների դիմա- նկարները կերտելիս Պեշիկթաշլյանը առաջնորդվել է ազգայ նության առաջնահեր- թու թյամբ, ընդգծել է տվյալ հերոսի՝ թատերական արվեստում ունե ցած ձեռք բերում- ները ազգային-մշակութաբանական ինքնության արժեքայնու թյան համա տեքստում: Հոդվածում արձանագրում ենք, որ հեղինակը թատերական գործիչների հան դեպ դրսեւորել է քննախուզական, քննադատական վերաբերմունք, թեպետ շատ դեպ քե- րում նրանց տվել է բարձրագույն գնահատականների հավակնող գեղարվես տական բնու թագրումներ: Գրքի ուսումնասիրության վերջնարդյունքում հանգում ենք այն եզ րակա ցության, որ Պեշիկ թաշլյանը հետապնդել է մի քանի կարեւոր նպատակ՝ ստեղ ծել մշակու թա պատմական դեպքերի ու դեմքերի մասին վավերագրական շքեղ կոթող, այն ի պահ տալ սերունդներին, եւ ամենակարեւորը՝ ստեղծել մի հզոր կռվան՝ հայ երախտա վորների հանդեպ առաջացող հպարտության միջոցով օտար եզերքում ազգային արմատները պահպանելու, ուծացման չգնալու համար:

Հիմնաբառեր. Ն. Պեշիկթաշլյան, թատրոն, դիմանկար, իրական փաստեր,
ժամա նա կագրություն, հայ ինքնություն եւ մշակույթ: