Back

Բժշկական ինստիտուտը ստեղծվել է

 “Հայբուսակ” համալսարանի հիմնադրման պահից 1990թ.-ից՝ ակադեմիկոս Լևոն Հարությունյանի նախաձեռնությամբ:

 “Հայբուսակ” համալսարանի բժշկական ինստիտուտի բոլոր մասնագիտությունները լիցենզավորված և հավատարմագրված են պետության կողմից:

Բժշկական ինստիտուտի կլինիկական ամբիոնները տեղակայված են  Երևանի լավագույն բժշկական կլինիկական կենտրոններում, ստոմատոլոգիական կլինիկանե­րում, գիտահետազոտական ինստիտուտներում, դեղագործական ձեռնարկություննե­րում, համալսարանի բազային պոլիկլինիկայում, որտեղ էլ կազմակերպվում են  կլինիկական մասնագիտական դասընթացները (դասախոսություններ, գործնական պարապմունքներ և ուսումնա­արտա­դրա­կան պրակտիկաներ) և իրենց առաջին մասնագիտական քայլերն են կատարում բարձր կուրսերի ուսանողները:

ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ՀԵՏԵւՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բուժական գործ
  • Ստոմատոլոգիա
  • Ֆարմացիա
  • Բնապահպանություն և բնօգտագործում (հեռակա և առկա ուսուցում)

Շրջանավարտները զբաղվում են գիտահետազոտական, դասախո­սական, կազմակերպչական, գործունեությամբ բժշկագիտության, դեղագիտության տե­սա­կան ուղղություններով  Հայաստանում և արտերկրում:: 

Շրջանավարտները անցնում են աշխատանքի ըստ մասնագի­տութ­յան, շարունակում են կրթությունը կլինիկական օրդինատուրայում և ասպիրան­տու­­րա­յում: Լավագույն շրջանավարտներն անցնում են աշխատանքի համալսարանի բժշկա­կան կլինիկական և տեսական ամբիոններում:

Ինստիտուտի շրջանավարտները մեծ հաջողություններ են արձանագրել մեր Հանրա­պետությունում և արտերկրում՝ հատկապես պրակ­տիկ բժշկության, ստոմատոլոգիայի և դեղագիտության ոլորտներում: 

Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:

Working time

Monday - Friday: 09:00 - 17:00

Address

6 Abelyan St., Yerevan 0038, Armenia
111 room

Contact info

Number +374 10390236
Mail: deanofficehaybusak@gmail.com

Dean's Office

Yanina Marinosyan
Director of the institute
Narine Martirosyan
Deputy Director of the Medical Institute for foreign students
Ghazaryan Arusyak
Assistant director of the Medical Institute
Christine Harutyunyan
Deputy Director of the Medical Institute
Harutyunyan Astghik
Assistant director of the Medical Institute
Hovsepyan Lusine
Assistant director of the Medical Institute

FAQ-Armenian sutdents

2022/2023 ուսւոմնական տարվա համար տարեկան վարձը 1 մլն դրամ է Բուժգործ և
ստոմատոլոգիա մասնագիտությունների համար , ֆարմացիա մասնագիտության համար 1000000
դրամ է

Բուժգործ մասնագիտության համար ուսման տևողությունը 6 տարի է
Ստոմատոլոգիա մասնագիտության համար ուսման տևողությունը 5 տարի է
Ֆարմացիայի բակալավր մասնագիտության համար ուսման տևողությունը 4 տարի է ։
Ֆարմացիայի մագիստրոս մասնագիտության համար ուսման տևողությունը 1 տարի է ։

FAQ foreign students

Ընդունելությունը կատարվում է համաձայն կառավարության 700Ն հրամանի , որտեղ նշված
է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Ընդունելությունը սկսվում է հունիս- հուլիս ամիսներին և շարունակվում է մինչև
սեպտեմբեր- հոկտեմբեր ՝ կախված ԿԳՍՄ նախարարության կողմից սահմանված ժամկետի

Կարելի է գրել deanofficehaybusak@gmail.com, կամ զանգահարել +37410390236

Visa - mfa.am կայքից պետք է տեղեկանալ թե որ ցուցակի մեջ է ձեր երկիրը․․․ եթե մուտքը
հնարավոր է միայն ԱԳՆ հրավերի միջոցով, ուղարկեք անհրաժեշտ փաստաթղթեի փաթեթը
deanofficehaybusak@gmail.com և հետևեք հետագա հրահանգներին ։
Հնդկաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել երկիր էլէկտրոնային վիզայով ՝
ներբեռնելով համալսարանի կողմից տրված պայմանական ընդունելության նամակը

Առաջին կիսամյակի համար դիմելու ժամկտներն են ՝ օգոստոսի – 15-ը
Սեպտեմբերի 14 ։ Երկրորդ կիսամյակի համար դիմելու ժամկետները – հունվարի 15-
փետրվարի 14-ը ։