
Կարեւորելով օլիմպիական շարժումը, ինչպես նաեւ նպատակ ունենալով կարիերայի լավագույն հնարավորություններ ստեղծելու օլիմպիադաների մասնակիցների համար, Armenian Code Academy-ն կազմակերպում է մաթեմատիկայի օլիմպիադա տեխնոլոգիական գործընկեր ընկերությունների հետ համատեղ։
Օլիմպիադան կանցկացվի սույն թվականի հոկտեմբեր ամսին՝ երկու փուլով։
Առաջին` առցանց։
Բոլոր մասնակիցները կստանան անվճար մասնագիտական եւ կրթական խորհրդատվություն, լավ արդյունք ցուցաբերած մասնակիցները կանցնեն հաջորդ փուլ։
Երկրորդ՝ առկա։
Երկրորդ փուլի բոլոր մասնակիցները կմասնակցեն հարցազրույցների լավագույն տեխնոլոգիական կազմակերպություններում ( ալգորիթմիկ թրեյդինգ, ծրագրային ինժեներիա, մեքենայական ուսուցում): Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցը կստանա 1.000.000 դրամ դրամական մրցանակ, սակայն կլինեն նաեւ այլ մրցանակներ՝ տարբեր անվանականարգերում։
Օլիմպիադային կարող են մասնակցել ներկա պահին համալսարանների ցանկացած վերջին կուրսերի ուսանողները (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա), ինչպես նաեւ վերջին երեք տարում բակալավրիատի կամ մագիստրոսի աստիճան ստացած շրջանավարտները։
Գրանցվելու համար պետք է անցնել սույն հղումով։