ԵՀՀ Գիտական հանդես, հատոր 8, Էջեր 51-60, 2023
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՆՇԱՆ ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆԻ ԵՐԳԻԾԱՆՔՈՒՄ
Նաիրա Բալայան
Երևանի «Հայբուսակ» համալսարան
Ընդունված է տպագրության, 10.07.2023
DOI: 10.61484/29538181-ss.8.23-51
Ամփոփագիր. Քննարկված է ֆրանսահայ երգիծաբան Նշան Պեշիկթաշլյանի երգիծավեպերը, որոնցում կենտրոնաձիգ տեղ է գրավում հայ հեղափոխական այն գործիչը, ում համար անձնական շահը վեր է ազգային դավանանքից, ում հեղափոխական գաղափարները իրականում սին ու շինծու բարոյական արժեքներ են: Հոդվածում ցույց է տրվում, որ այս վեպերի հղացքում ազգապահպանության, հայ ժողովրդի կենսագոյության հրամայականներն են, և Պեշիկթաշլյանի՝ հեղափոխության մակաբույծներին, ազգային կեղծ արժեհամակարգ ունեցող գործիչներին երգիծելու բոլոր հայեցակետերը բխում են երգիծաբանի ազգաշահ կենսափիլիսոփայության այս գլխավոր խնդիրներից և ուղղված են սույն հակահերոսի կազմաքանդմանը: Հոդվածում քննվում են Պեշիկթաշլյանի քաղաքական-հասարարական երգիծանքի էական հատկանիշները և ոճական այն հնարքները, որոնց միջոցով հեղինակը հասել է գեղարվեստական խոր ու արդիական ընդհանրացումների և բացառիկ գեղագիտական արժեքայնության, ինչի շնորհիվ, ըստ հոդվածագրի դիտարկման, Նշան Պեշիկթաշլյանը իրավամբ դասվում է հայ հայտնի երգիծաբանների՝ Հ. Պարոնյանի, Ե. Օտյանի, Լեռ Կամսարի շարքին:
Հիմնաբառեր. Նշան Պեշիկթաշլյան, երգիծավեպ, հեղափոխության մակաբույծ, կոմիկական տիպ, երգիծական ոճական հնարքներ, հակահերոս: